Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԼՂՀ ԱՆ. Հրաժեշտից առաջ

ԼՂՀ ԱՆ. Հրաժեշտից առաջ

Սիրելի  հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի լիազորությունների կատարումը:

Ստանձնելով այս պատասխանատու օղակի ղեկավարի պաշտոնը մշտապես` բոլոր հնարավոր ուղղություններով, աշխատել եմ կյանքի կոչել բնակչության առողջությանն առնչվող ռազմավարական ծրագրերի իրականացումը:

Այս երկու տարիների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը ձգտել եմ օգտագործել նպատակային: Սա հետաքրքիր ու պատասխանատու ժամանակաշրջան էր:

Վերջին ամիսներն անցան աշխարհը պատուհասած համավարակի բարդ պայմաններում, և հիմնական բեռն ընկավ առողջապահության ոլորտի ուսերին:

Ֆորսմաժորային, աննախադեպ պայմաններում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով, աշխատանքը ոլորտի կայացվածության բացահայտման տեսանկյունից կարևոր եղավ: Ուժերի կենտրոնացման և համաժամանակյա, կառուցողական որոշումների արդյունքում, մինչ օրս հաջողվեց լուծել առաջացած խնդիրներն ու կանխել համավարակի մասշտաբային բռնկումը:

Այսօր ևս բոլոր հնարավոր միջոցները կիրառվում են համավարակի տարածումը կանխելու և ամենակարևորը մարդկային կյանքեր չվտանգելու համար: Բարեբախտաբար համավարակն Արցախում դեռևս վերահսկելի է:

Այս առումով ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական բարձր հատկանիշների դրսևորման և նվիրված աշխատանքի համար: Ձեր շնորհիվ մինչ օրս հնարավոր եղավ խուսափել մարդկային կորուստներից:

Սիրելի հայրենակիցներ

Յուրաքանչյուր աշխատանքում կարևորը վերջնական արդյունքն է և հետադարձ հայացքով նայելիս ուրախալի են  բոլոր այն  շոշափելի ձեռքբերումներն, որոնք այսօր ունի Արցախի առողջապահության համակարգը: Կենսական կարևորության բոլոր այն ծրագրերն, որոնք արդեն իսկ հաջողվեց իրագործել, և նրանք, որ ընթացքի մեջ են՝ անխուսափելիորեն  ոլորտը կտանեն դեպի զարգացում:

Իհարկե,  կա նաև ափսոսանք բոլոր այն ծրագրերի և  մտահղացումների համար, որոնք այս կամ այն պատճառներով կյանքի կոչել չստացվեց: Վստահ եմ, որ հետագայում նույնպես պետական օժանդակությամբ՝ հմուտ ղեկավարման արդյունքում կյանքի կկոչվեն էլ ավելի հզոր ծրագրեր, ոլորտը կունենա նոր հաղթանակներ:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության 3-րդ Նախագահ Բակո Սահակյանին վստահության համար, ինչպես նաև  առողջապահության ոլորտը մշտապես պատշաճ ուշադրության կենտրոնում պահելու և համակարգի զարգացմանը միտված բոլոր նախաձեռնություններին  սատար լինելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրի փորձն ու գիտելիքները հետագայում ևս կծառայեցվեն ի շահ հայրենիքի:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին  և նոր կառավարությանը՝ մաղթում փայլուն ընթացք բոլոր ծրագրերին:

Առողջապահությունը մշտապես զարգացող ոլորտ է և ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար իրականացվող բարեփոխումները միայն ու միայն ուղղված են համակարգի արդիականացմանն ու բնակչության առողջության բարելավմանը:

Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի հաջորդ առաջնորդին, մաղթում եմ արդյունավետ կառավարում, բազմաթիվ հաջողություններ և գերազանց արդյունքներ՝ հանուն մեր բնակչության կյանքի որակի և առողջության պահպանման:

Սիրելի  արցախցիներ

Վստահ եմ, որ համավարակը շուտով կնահանջի և կյանքը կվերադառնա իր բնականոն հունին:

Պետք է հիշել՝ ցանկացած երևույթ, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Մնում է միայն հավատալ և ձգտել նոր  հաղթանակների:

Խաղաղություն մեր սահմաններին և առողջություն Ձեր ընտանիքներին:

Պատիվ ունեմ…

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ